
«ԵՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները». Մոգերինի

Եվրոպական միությունը ճանաչում է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Մենք հարգում ենք հանրաքվեի արդյունքները»:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի: