Իսպանիայում Ադրբեջանի դեսպանի աշխատանքից հետ կանչված Ալթայ Էֆենդիևը 2015թ. հունվարի 1-ից պետք է ձեռնամուխ լիներ ՎՈՒԱՄ կազմակերպությունում (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը:
Սաուդյան Արաբիայում շարունակվում է ամենամյա հաջը (ուխտագնացություն դեպի Մեքքա ու Մեդինա): Այդ նպատակով երկիր է ժամանել 1,3 մլն մուսուլման հավատացյալ, հայտնում է korrespondent.net-ը:
Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:
Ռազմական օգնությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կարող է կոնֆլիկտ հրահրել միջազգային կոալիցիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Նման պնդում կա La Stampa թերթին տված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հարցազրույցում:
Ռուսաստանը ներկայիս միջազգային իրավիճակում իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Վետերանների կազմակերպության միջոցառման ժամանակ:
Ո´չ ՆԱՏՕ-ին, ո´չ Ռուսաստանին ձեռնտու չի լինի նոր Սառը պատերազմը, այնինչ համագործակցության վերսկսումը համապատասխանում է երկու կողմերի հետաքրքրություններին: Այս մասին նորվեգական Aftenposten թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է TASS-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, թե 2015 թվականի հուլիսի 22-ից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քանի զինյալ է սպանվել:
Ուորլիքի կարծիքով՝ ժողովրդական դիվանագիտությունը շատ կարևոր է հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ստեղծման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայում վերանորոգված մզկիթի բացման արարողությանը:
Իրաքում ամերիկյան ավիացիայի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրացտիճան անդամներից մեկը, հայտնել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են ԵՄ գործողությունները միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող բանակցությունների հերթական փուլը, որը վերաբերում է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը, փոփոխությունների չի հանգեցրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։
Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015թ. սկզբից կտորի արդյունաբերության ձեռնարկությունների արտադրության ծավալը կազմել է 10,4 մլն մանաթ: Դա համապատասխանում է 2014թ. հունվար-օգոստոսի արտադրանքի ընդամենը 30,6%-ին:
Վրաստանի Կենտրոնական բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն կարծում է, որ իր գերատեսչությունը պետք է անցկացնի ավելի ագրեսիվ քաղաքականություն ազգային արժույթը կայունացնելու համար, գրում է Sputnik-ը:
ԵԽԽՎ պատվիրակությունը իսպանացի պատգամավոր Յորդի Հուգլայի ղեկավարությամբ այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ::
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ առանց Ռուսաստանի ու ԱՄՆ-ի օգնության:
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադին վերադարձել է հայրենիք, հայտնում է Sky News Arabya-ն:
Մինչև 45 կմ-անոց խցանումներ են առաջացել Ճապոնիայի արագընթաց ավտոճանապարհներին «արծաթյա շաբաթվա» նախավերջին օրը, երբ հանգստյան օրերի ու տոնական օրերի գումարման հետևանքով հնարավոր է դարձել հանգստանալ սեպտեմբերի 19-23-ը:
Իսրայելն ու Ռուսաստանը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ Սիրիայում գործողությունները կոորդինացնելու համար, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա է գնում, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ քննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը:
«Մենք գնդակոծել ենք օդանավակայանը մի քանի անգամ «Գրադ» հրթիռային համակարգերից: Հարվածել ենք ուղիղ թիրախին»,- պատմել է նա:
Ադրբեջանը դարձել է ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով (HDIM – Human Dimension Implementation Meeting) նիստի հիմնական թեման, որը մեկնարկել է երեկ Վարշավայում սեպտեմբերի 21-ին:
Դեսպանության ուղղությամբ ականանետից կրակ է արձակվել, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Amnesty International միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ԵՄ երկրներին սահմանները փակելու ու այնտեղ ոստիկանական ուժեր ուղարկելու փոխարեն փախստականներին տրամադրել պաշտպանություն ու սահմանների անվտանգ հատման իրավունք:
Փարիզում այսօր փակվել է ֆրանսիական գեղանկարչությունն ու քանդակը ներկայացնող խոշորագույն թանգարաններից մեկը՝ «Օրսեն»:
«Ահաբեկչության դեմ պայքարում մենք օգնում ենք այն երկրներին, որոնք գտնվում են ահաբեկչական սպառնալիքի եզրին»,- ասել է նա
Այս գիշեր Ֆրանսիայի նավահանգստային Կալե քաղաքում ոստիկանությունը քանդել է փախստականների 3 անօրինական ճամբար, որտեղ բնակվում էին սիրիացի ներգաղթյալներ:
Ադրբեջանի 5 քաղաքացի է կալանավորվել Սիրիայի ու Իրաքի տարածքում մարտեր մղելու կասկածանքով, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես գրում է Financial Times-ը, Ռուսաստանը 2000 զինծառայող կուղարկի Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող իր ավիաբազա, գրում է Financial Times-ը: