Բաժիններ՝

Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Վիյենայի քաղաքային խորհրդի կողմից ընդունած հայտարարությունում տեղի ունեցածը բնորոշվում է որպես Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:

Կարևորվում է նման, վաղեմության ժամկետ չունեցող, հանցագործությունների դատապարտումը՝ նմանատիպ նորերը բացառելու համատեքստում: Հարկ է նշել, որ քվեարկությանը նախորդել էին ճնշման փորձեր թուրքական կողմից, որի արդյունքում Ժողովրդական և սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները վերջին պահին փոխել էին իրենց դիրքորոշումները, ինչը սակայն որոշիչ չի եղել քվեարկության արդյունքների համար և Վիյենան համալրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական շուրջ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Կանաչներ Եվրոպա (Los Verdes Europa)՝ կողմ, 11 ձայն: Ժողովրդական կուսակցություն (PP)՝ դեմ, 7 ձայն: Սոցիալիստական կուսակցություն(PSOE)՝ ձեռնպահ, 3 ձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930