Բունդեսթագը հավանություն տվեց դեմքը լիովին ծածկող հագուստն արգելող օրինագծին
Բունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը: Այս արգելքը կվերաբերի պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին:
«Ինտեգրացումը, բացի այլ բաներից, նշանակում է, որ մենք պետք է պարզորոշ ցուցադրենք եւ պատվաստենք մեր արժեքները, ինչպես նաեւ ցույց տանք, թե որտեղ են ընկած մյուս մշակույթների նկատմամբ մեր հանդուրժողության սահմանները, մեջբերում է անում Reuters գործակալությունը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքից: Օրինագիծը, որին մենք հավանություն ենք տվել, մեծ ավանդ կներդնի այդ գործում»:
Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին դեմքը լիովին ծածկող հագուստն արգելելու կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: