Բաժիններ՝

Ուկրաինան 1,5 մլրդ դոլար է բռնագրավում Յանուկովիչից ու նրա թիմից

Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին: Այդ փողը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե։

«Մեկուկես միլիարդ ամերիկյան դոլարը, որը կալանադրվել է Յանուկովիչի եւ նրա թիմի հաշիվների վրա, դատարանի վճռով պետք է փոխանցվի Ուկրաինայի պետական բյուջե»,­-ասված է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հաղորդագրության մեջ:

Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը դատարանի վճիռը, որը թույլ է տվել բռնագրավել միջոցները, համարել է սկզբունքային, քանի որ «այդ միջոցների հաշվին նախատեսված է պետական պաշտպանական պատվերի, անվտանգության հատվածի եւ պաշտպանության սուբյեկտների ֆինանսավորումը»:

2015 թվականի հունվարի 28-­ին Ֆինանսական մոնթորինգի պետական ծառայությունը շուրջ 1,5 միլիարդ դոլար էր արգելափակել այն ընկերությունների հաշիվներում, որոնք կապված են Յանուկովիչի եւ նրա շրջապատի մարդկանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս