84 տարեկանում մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր ու մոդելյեր Իվ Սեն Լորանի կողակից Պիեռ Բերժեն, հայտնում է Bloomberg-ը:
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նաշվիլ քաղաքի համալսարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է տեղի Tennessean պարբերականը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Երևանում անցկացվող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի մասնակիցներին ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև իր հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի օգնության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
Վրաստանի քաղաքացիներն Իրանի օդանավակայաններում կկարողանան ստանալ այցագիր՝ նախատեսված 30 օրվա համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նվազագույնը 39 մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է LifeNews-ը:
Երեկ գիշեր Բաքվի Յասմալսկի շրջանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 42 մարդու, ում կասկածում են իսլամիստ արմատականների հետ ունեցած կապերի մեջ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 11 ժամ պատասխանել է Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի անդամների հարցերին՝ կապված 2012 թվականին Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման հետ:
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ևս մեկ անգամ իր անհանգստությունն է հայտնել «Ռուսթավի-2»-ի գույքի մասին վեճի ու դրա՝ երկրում մեդիա-բազմակարծության ազդեցության վերաբերյալ:
ԱՄՆ-ի ու Իրաքի զինվորականներն Իրաքում փրկել են տասնյակ պատանդների, որոնց գերի էին վերցրել ԴԱԻՇ-ի զինյալները: Օպերացիան սկսվել էր այն բանից հետո, երբ վերջիններիս հայտնի էր դարձել այն մասին, որ զինյալները պատրաստվում են «անխուսափելի մահապատժի ենթարկել» պատանդներին, հայտնում է Պենտագոնը:
Բրյուսելն առաջին զիջումներն է անում Թուրքիայի իշխանություններին, փոխարենն Անկարայից ակնկալելով կրճատել Եվրոպա ուղեւորվող փախստականների հոսքը, հայտարարում են անհանգստացած իրավապաշտպանները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Վլադիմիր Չեռնենկոյի հետ, ում Ադրբեջանում մնալու ժամկետն ավարտվում է, հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախարարության մամլո ծառայությանը:
q«Վրաստանի սահմանադրական կարգին ոչինչ չի սպառնում: Դա ցանկացած մարդու, ցանկացած պաշտոնատար անձի կողմից անպատասխանատու հայտարարություն է: Երբ հայտարարում ես այն մասին, որ սկսում ես երկխոսություն սահմանադրական կարգի մասին, ապա երկրում դրա համար հիմք պետք է լինի: Երկրի նախագահը չպետք է այդպես խոսի: Մինչ ինչ-որ մեկին մատնացույց անելը, ասելով, որ ինչ-որ որ մեկը թեժացնում է իրավիճակը, հենց նման կարգի հայտարարությունները վերջինիս կողմից թեժացնում են լարվածությունը»
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս 3 աշխատակցի անունները, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է հրապարակել ռուսական կործանիչների մասնակցությամբ Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազայում:
Հարձակումների թիվը, որ իրականացրել է ԴԱԻՇ-ը վերջին 3 ամսում, ավելացել է ավելի քան մեկ երրորդով, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ահաբեկչությունների ու ապստամբական շարժումների IHS Jane հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ:
«Հայաստանն ու ԵՄ-ն կբանակցեն մի փաստաթուղթ, որը պարզապես չի լինի ասոցիացում, ինչպես կարող էր լինել նախկինում և ինչպես եղավ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Դա կլինի ավելի ցածր մակարդակի փաստաթուղթ` ավելի պակաս հնարավորություններով»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես է եկել քննդատությամբ՝ ուղղված Չեխիայի իշխանությունների հասցեին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հրաման է ստորագրել Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևային՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը, Պուշկինի մեդալով պարգևատրելու մասին:
10 ռուսից 9-ը հավանության է արժանացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:
«Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դիմել է հեռուստաընկերության առաջ հավաքված իր կողմնակիցներին ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը համարել «պետականորեն կարևոր»: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանական Report կայքը, հղում կատարելով AccessBank ՓԲԸ-ին, հայտնում է, որ 2015 թվականի 9 ամսում ֆինանսական ինստիտուտներն ու միջազգային կազմակերպությունները ադրբեջանական բանկից հետ են կանչել իրենց դրամական միջոցների մի մասը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արտակարգ հայտարարություն է արել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող լարվածության, «Միացյալ ազգային շարժման« գրասենյակների վրա կատարված հարձակումների ու այն գործընթացների վերաբերյալ, որոնք կարող են խաթարել կայունությունը երկրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հետաքննում է երկու դեռահասների՝ 16 ու 17 տարեկան Սառա ու Էլիզաբեթ Հեյդենների սպանության փաստը:
Շվեդիայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով 5 մարդ վնավածք է ստացել, հայտնում է BBC-ն:
Սիրիայի բանակն այսօր ազատագրել է 4 տարի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը, զինյալները հետ են շպրտվել մի քանի կիլոմետր, հայտնում է kp.
Սլովենիայում փախստականների հետ կապված իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել: Այս գիշեր Մերձավոր արևելքից ժամանած փախստականներն այրել են իրենց վրանային ճամբարը: Նրանք իրենց քայլը բացատրել են բնակության համար անտանելի պայմաններով, հայտնում է kp.ru-ն:
Տղամարդը դարձյալ ցանկացել է հատել Վրաստանի հետ պետական սահմանը, այնտեղից անցնել Թուրքիա, ապա՝ Սիրիա:
Իրանի Չալուս քաղաքում հոգեհացի ժամանակ թունավորվել է 303 մարդ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի առողջապահության քաղաքային վարչության ներկայացուցչին: