Բաժիններ՝

Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը Վաշինգտոնում իր կեցավայրի դիմաց թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման գործով կանչվել է ԱՄՆ պետդեպարտամենտ: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net­-ը:

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շենոնը Քըլըչին է հայտնել իր մտահոգությունները կատարված դեպքերի առնչությամբ: Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ
ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի: Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031