Բաժիններ՝

WikiLeaks-­ը հրապարակել է ԿՀՎ­-ի գաղտնի փաստաթղթերի հերթական չափաբաժինը

WikiLeaks պորտալը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաղթերի նոր չափաժինը՝ Vault 7 ընդհանուր անվան ներքո հրապարակումների շարքի շրջանակներում։

Փաստաթղթերի նախորդ փաթեթը՝ «Կեսգիշերից հետո» (AfterMidnight) եւ «Մարդասպան»(Assassin) կիբեռլրտեսության միջոցների մասին հրապարակվել է մայիսի 12-­ին: Հերթական հրապարակումը նկարագրում է այն նախագիծը, որը ԿՀՎ­-ն նշել է որպես «Աթենք»(Athena): Ծրագիրն ապահովում է համակարգի հեռավոր համալարում, նեղմասնագիտացված վնասաբեր ծրագրերի բեռնում վարակված համակարգչում եւ դրանից ֆայլերի հաղորդում:

Ծրագիրն աշխատում է Microsoft-­ի գործառական համակարգերով եւ մշակվել է ԿՀՎ-­ի կողմից՝ Siege Technologies ընկերության հետ համատեղ, որը գրանցված է Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս