Բաժիններ՝

Շվեդիան դադարեցրեց Ասանժի դեմ գործի հետաքննությունը

Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-­ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ: Այդ մասին հայտնել է BBC News­-ը:

Բացի այդ, Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ Շվեդիայի դատախազությունը դատարան է ուղարկել հարցում Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19­-ը վերջին օրն էր, երբ դատախազությունը պետք է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:

Ասանժը մերժում էր բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-­ի հիմնադիրը պետք է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-­ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

2012 թվականից Ասանժն ապրում է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը: Դեսպանատան սահմաններից դուրս գալու դեպքում 45­-ամյա Ասանժին կալանք է սպառնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս