Բաժիններ՝

Լոնդոնում սպառնացել են ձերբակալել Ասանժին, եթե նա հեռանա դեսպանատնից

Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել WikiLeaks-­ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: Այդ մասին ասված է իրավապահների հայտարարության մեջ:

«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29­-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,­-ասված է հայտարարության մեջ:

Մայիսի 19-­ին հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել է Ասանժի գործով հետաքննությունը, որին կասկածում էին 2010 թվականին Շվեդիայում բռնաբարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031