Բաժիններ՝

Բրազիլիայի սակարանի ցուցանիշները կտրուկ ընկել են

Գնանշումների միանգամից 8,8 տոկոս անկում է արձանագրվել Բրազիլիայի Սան Պաուլուի սակարանում մայիսի 18­-ին կայացած սակարկությունների ընթացքում, սակարան, որը խոշորագույնն է Լատինական Ամերիկայում:

Telesur ալիքի տվյալներով՝ Bovespa ինդեքսը 61,5 հազար կետով իջել է մշտական աճի վեց օրվանից հետո: Նման անկման պատճառները փորձագետները համարում են Բրազիլիայում բորբոքված քաղաքական ճգնաժամը, որը կապված Է երկրի նախագահ Միշել Տեմերի անվան հետ:

Ի վերջո սակարկությունները կես ժամով դադարեցվել են՝ գնանշումների կտրուկ անկումը դադարեցնելու համար։ Սան Պաուլուի բորսայից անմիջապես հետո անկում է տեղի ունեցել նաեւ Արգենտինայի հիմնական առեւտրական հարթակում՝ Բուենոս Այրեսի ֆոնդային սակարանում: Այսպես, MERVAL ինդեքսը կորցրել է 4,2 տոկոս՝ իջնելով մինչեւ 28 874 կետ, իսկ պեսոն դոլարի նկատմամբ կտրուկ էժանացել է՝ գերազանցելով 16 պեսոն ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց:

Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ:

Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում է իր հասցեին արված մեղադրանքները եւ հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս