Սիրիայի նախագահին աջակցություն են հայտնում ինչպես՝ սիրիացի զինվորականները, այնպես էլ՝ նրանց ընտանիքները:
Չինաստանի Չժեցզյան համալսարանի պրոֆեսոր Սե Ցզոշին երկրում թեժ քննարկումներ է առաջացրել, երբ առաջարկել է աղքատ տղամարդկանց «կիսել» կանանց, որպեսզի երկրում լուծվի գենդերային լրջագույն անհավասարությունը:
«Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը շատ կարևոր իրողություն է: Բացի այդ՝ Ռուսաստանի հիմնական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիային շրջաններում է, որտեղ սիրիահայ համայնքն ունի բավականաչափ առարկայական ներկայություն: Բավական լուրջ երաշխիքներ են ստեղծվում սիրիահայ համայնքի անվտանգության համար»:
Ռուսաստանի արտգործնախարար Սրգեյ լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ներառի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում:
Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել, սակայն ոչ ոք չի կարող ազգի մեջ սպանել սերը խոսքի ազատության հանդեպ: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի-2»-ը կլինի ազատ, ու Վրաստանն էլ կլինի ազատ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կազմել է 16 առաջարկությունից ու պահանջից բաղկացած ցուցակ՝ ուղղված ԵՄ երկրների ղեկավարներին, որը կոչված է դադարեցնել քաոսը եվրոպական երկրների սահմաններին, հայտնում է Spiegel-ը:
Ռուսթավիի իրավապահները ձերբակալել են հանցավոր խմբի, որի անդամները մեղադրվում են մարդկանց ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ:
Ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները արդյունք չեն տա առանց ցամաքային օպերացիայի, որն անցկացնում են Սիրիայի կառավարական զորքերը:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ևս մեկ անգամ հայտարարում է, որ Վրաստանը ապագայում ևս մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի ու SOCAR ընկերության հետ:
Եվրամիությունը կարծում է, որ Իրանը պետք է ներգրավվի Սիրիայի կարգավորման բանակցություններում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել իր հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողներին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 8 զինվորական է սպանվել վերջին մի քանի օրերին Սիրիայում մղած մարտերի ժամանակ, նրանց թվում՝ նաև հրամանատարության սպան, ով հանդես էր գալիս որպես ռազմական խորհրդատու, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ռիխտերի սանդղակով 3,9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել երեկ Իզմիր քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Ամերիկացի գեներալ Ջոն Ալլենը, ով ղեկավարում էր Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ուժերը, հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրք -սիրիական սահմանի մերձակայքում հայ ընտանիքի գնդակոծության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Ղամիշլի ավանի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է դիպուկահարների թիրախում:
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում սկսել է գործել օրենք, որը նախատեսում է միասեռականներին սեռական հարաբերության համար համար պատժել մահակի մինչև 100 հարվածով:
«ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել, քանի որ չունի որոշում, բայց Հայաստանը ևս չգիտի`ինչ անել իր ուզածին հասնելու համար: Առաջին հերթին պետք են ուղիղ բանակցություններ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գուցե ոչ այնքան «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակների ու օրակարգի շրջանակում, որքան «Արևելյան գործընկերության նպատակները Հայաստանում» ձևակերպման շրջանակում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով դատական հետաքննությունը Թբիլիսիի դատարանում կշարունակվի հոկտեմբերի 26-ին: Նիստը նշանակված է ժ. 10:00-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
LifeNews-ի թղթակից Օլեգ Սիդյակինի տրամադրության տակ է հայտնվել ԴԱԻՇ-ի զինյալների կողմից պատանդներին առանձնակի դաժանությամբ ծեծելու տեսանյութը:
Ուկրաինայի ու Գերմանիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Վիեննայում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խորհրդատվությունները: Հանդիպումը տևել է մեկուկես ժամ ու անցկացվել է փակ դռների հետևում:
Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
Սիրիայում տարեց հայուհի է սպանվել՝ Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում։
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրին կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդատվություններ է անցկացնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումն սկսվել է Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մոսկվայի Միությունների տանը երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար ԴմիտրիՊեսկովի դստեր նշանադրության արարողությունը, հայտնում է super.ru-ն:
SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերությունը գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում: Նոր գազատարը բացել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR Georgia-ի ներկայացուցիչների հետ Մանավի գյուղում:
Ֆրանդիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Twitter-ի իր էջում արձագանքել է երկրի հարավ-արևմուտքում` Լիբուրնե քաղաքում այսօր տեղի ունեցած սարսափելի ավտովթարին:
84 տարեկանում մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր ու մոդելյեր Իվ Սեն Լորանի կողակից Պիեռ Բերժեն, հայտնում է Bloomberg-ը: