Բաժիններ՝

Ամբողջ աշխարհն ախտահարած WannaCry շորթիչ վիրուսին հաղթելու միջոց են գտել

Ֆրանսիայի Quarkslab ընկերության մասնագետ Ադրիեն Գինեն գտել է WannaCry շորթիչ վիրուսի կողմից ախտահարված տվյալները վերծանելու միջոցը: Այս մասին նա հայտնել է GitHub­-ում հրապարակված հրահանգում:

Գինեն բագ է հայտնաբերել Windows XP համակարգում, որի գոյության մասին, դատելով ըստ ամենայնի, WannaCry­-ի ստեղծողները նույնիսկ չեն կռահել: Նրա խոսքով՝ սխալը թույլ է տալիս համակարգչի հիշողությունից հանել RSA հատուկ բանալին, որն անհրաժեշտ է ախտահարված տվյալների վերծանման համար:

Մասնագետը նշում է, որ իր մեթոդը, որն ստացել է Wannakey անվանումը, գործում է սոսկ Windows XP-­ի հետ: Գինեն ինքն արդեն հասցրել է վերծանել ֆայլերը մի քանի վարակված համակարգիչներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031