«Հայաստանը միանում է ԵԽԽՎ-ում իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին». Նալբանդյան

Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը: Այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»,- նշել է Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է վերջերս ԵԽԽՎ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությանը՝ մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաք ննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը»,- ասել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031