Բաժիններ՝

Իրանի նախագահի ընտրությունները կարևոր իրադարձություն է առանձնահատուկ տարածաշրջանում. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կարեւորագույն իրադարձություններից մեկն է Մերձավոր Արեւելքի կյանքում։

«Իրանում ժողովրդի համատարած մասնակցությամբ նախագահական ընտրությունների հանդիսավոր անցկացումը կարեւոր իրադարձություններից մեկն է առանձնահատուկ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Իրանը»-,­նախարարի խոսքը մեջբերում է ISNA
գործակալությունը:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Պահապանների խորհրդի հետ համագործակցությամբ, որի գործառույթներից մեկն ընտրություններում թեկնածությունների հաստատումն է, ինչպես նաեւ բուն ընտրություններին հետեւելը, արտաքին գործերի նախարարությանը հաջողվել է նախագահի ընտրությունները կազմակերպել աշխարհի 102 երկրներում:

Զարիֆի խոսքով՝ արտասահմանում ընտրությունները կազմակերպվել են Ասիայի 41, Եվրոպայի 26 երկրներում, ամերիկյան մայրցամաքի 12, Աֆրիկայի՝ 22 երկրներում:
Նախագահի թեկնածուները չորս են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Էբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի­Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա­Միրսալիմը:

Եթե նրանցից ոչ ոք առաջին փուլում չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, մեկ շաբաթ անց կկայանա երկրորդ փուլը այն երկու թեկնածուների մասնակցությամբ, որոնք առավել մեծ թվով ձայներն են հավաքել: Բոլոր չորս թեկնածուներն արդեն քվեարկել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս