Բաժիններ՝

ԱՄՆ-­ում լույս է տեսել հետխորհրդային Ադրբեջանում ոչնչացած ժողովրդավարության մասին պատմող գիրք

Վաշինգտոնում մայիսի 18-­ին տեղի է ունեցել ամերիկացի հայտնի պատմաբան Օդրի Ալտշտադի «Հետխորհրդային Ադրբեջանում ոչնչացված ժողովրդավարությունը» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-­ը:

Հետազոտությունը սկսվում է Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանից (1988-­1994 թթ.): Գիրքը պատմում է հետխորհրդային Ադրբեջանի իրավիճակի և տեղի ունեցած ներքին գործընթացների մասին:

Հեղինակի խոսքով` Ադրբեջանի հետխորհրդային իշխանությունները նավթային միլիոնները և իշխանությունը իրենց ձեռքում կենտրոնացնելու համար մշտապես վարել են ճնշումների և հալածանքների քաղաքականություն:

Հեղինակը հետազոտության նյութը ավելի իրական դարձնելու համար նրանում ներառել է տարբեր միջազգային կազմակերպությունների, հետազոտողների, գիտնականների, դիվանագետների և գործարարների տարբեր ժամանակաշրջաններում ԶԼՄ-­ներում Ադրբեջանի վերաբերյալ տված հարցազրույցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031