ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշնակիցներն Ուկրաինային այս տարի խոստացել են 20 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, և ապագայում կհայտարարվի ավելի շատ օգնության մասին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենքն ստորագրել է մայիսի 12-ին՝ ավարտելով վավերացման գործընթացը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հավանություն տալ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներին՝ Մոսկվային լիակատար հրադադարի «մղելու» համար։
Այս լուսանկարը հասել է նաեւ ադրբեջանական շրջանակներին։
Կանադայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը «անառողջ» պայմաններ է ստեղծել ԱՄՆ-ի հյուսիսի կենտրոնական հատվածներում և հասել մինչև Եվրոպա։
Քաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա հրահանգով՝ ողջ ՔՊ-ականների կողմից հրահրված արշավին, նկատեց, որ «Հայաստանի թավշյա իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին հարձակումների մեջ կա մի շատ կարևոր նրբերանգ, որին գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել»:
Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»
Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի շարունակական աջակցությունը հրեական համայնքին եւ մշակույթին, ինչպես նաեւ «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելին ցուցաբերած ամուր համերաշխությունը»՝ նշելով, որ Բաքուն ցուցադրել է «կարեկցանքի եւ բարեկամության անմոռանալի օրինակ»։
Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։
Հանդիպման ընթացքում Մելոնին և Մակրոնը քննարկել են նաև անվտանգությանը վերաբերող այլ հարցեր, մասնավորապես՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Լիբիայում։
Ամերիկացի առաջնորդն, ավելի վաղ ազդարարելով այս միջոցառումների մասին, հայտարարել էր, որ մաքսատուրքերի բարձրացումը թույլ կտա «էլ ավելի անվտանգ դարձնել պողպատաձուլական արդյունաբերությունը Միացյալ Նահանգներում»։
Օրերս Թուրքիա-Ադրբեջան մեդիաներկայացուցիչների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ նեղսրտել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող այն նյութերից, որոնցում խոսվում է Ադրբեջան-Իսրայել համագործակցության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մեջ ադրբեջանական «ներդրման» մասին։ «Դա մեր սրտին է դիպչում»,-ասել է նա։
193 անդամից բաղկացած Գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն է անցկացրել 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի հինգ տեղերի համար։ Արդյունքում Բահրեյնը ստացել է 186 ձայն, Կոնգոն՝ 183 ձայն, Լիբերիան՝ 181 ձայն, Կոլումբիան՝ 180 ձայն և Լատվիան՝ 178 ձայն։
Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն համաձայնագիրը մոտ ապագայում։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատում։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր երկրորդ ուղիղ բանակցությունները կայացել են Ստամբուլում, հունիսի 2-ին։ Բանակցությունների առաջին փուլը ևս կայացել էր Ստամբուլում, մայիսի 16-ին։
Հարավային Կորեայի նախագահ ընտրված լիբերալ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չե Մյոնը պաշտոնապես սկսել է իր 5-ամյա կառավարումը Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից նրա հաղթանակի հաստատումից հետո։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 607-ի, իսկ վիրավորներինը՝ 125 341-ի։
Դուք շատ ճիշտ նշեցիք ներկայիս ժամանակների գլխավոր առանձնահատկությունը՝ Արևմուտքի կողմից մեզ վրա աննախադեպ ճնշումը, առաջին հերթին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վրա։
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման
Չեչենների խմբի կողմից բլոգեր և գործարար Արեգ Շչեպիխինի առևանգումը, որը բոլորի աչքի առաջ տեսանյութ էր նկարահանել մահմեդականների և Ալլահի հասցեին վիրավորական խոսքերով, աղմուկ է առաջացրել ռուսական լրատվամիջոցներում։
Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը։
Նախարարությունը նշել է, որ կան բազմաթիվ կողմեր, որոնք կարող են ձգտել ապակայունացնել տարածաշրջանն՝ իրենց շահերին հասնելու համար։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների արդեն հինգ փուլ են անցկացրել:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից հասցված հրթիռային հարվածի պատճառով։
Եկեղեցու դեմ արշավը կոնկրետ Ալիևի հանձնարարությունն է Փաշինյանին. Էդգար Ղազարյան
Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, X միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլում Թուրքիայի հյուրընկալությամբ կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին: