Կատարի և Պակիստանի վարչապետները քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կարգավիճակը. Al Jazeera

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին զանգահարել է իր կատարցի գործընկեր շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին։ Դրա մասին հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ նշելով, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կարգավիճակը։

Իսլամաբադի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրի ղեկավարները «քննարկել են հաջող դիվանագիտական ջանքերը, որոնք հանգեցրին ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պատմական ստորագրմանը»։

«Երկու ղեկավարն էլ գոհունակություն են հայտնել Բյուրգենստոկում կայացած տեխնիկական մակարդակով բանակցությունների առաջին փուլի կապակցությամբ և հայտարարել են, որ դրական դինամիկան պետք է պահպանվի, որպեսզի բանակցությունները կարողանան հաջողությամբ պսակվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930