Բաժիններ՝

Մոսկվայի դատարանը տուգանել է կինոկայքերին «ԼԳԲՏ քարոզչության» համար

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը «Կինոպոիսկ», «Իվի» և Wink առցանց կինոթատրոններին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության մեջ («Միջազգային ԼԳԲՏ շարժումը» Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական և արգելված է)։ «Կինոպոիսկը» տուգանվել է 3,5 միլիոն ռուբլով, իսկ «Իվի»-ն ու Wink-ը՝ 3-ական միլիոն ռուբլով, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի դատարանների միասնական մամուլի ծառայությանը։

Բոլոր երեք սթրիմինգային հարթակները մեղավոր են ճանաչվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.21-րդ հոդվածի 3-րդ մասով (ոչ ավանդական սեռական հարաբերությունների և (կամ) նախապատվությունների, սեռափոխության, երեխա ունենալուց հրաժարվելու քարոզչություն)։ Դատարանը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչում է կայացել նրանց իրավախախտումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս