Թուրքիայում արծաթի ներմուծումը 2026թ. հունվարին հասել է ռեկորդային մակարդակի

Ստամբուլի ֆոնդային բորսան տվյալներ է հրապարակել արծաթի ներմուծման տվյալների վերաբերյալ։ 2026-ի հունվարին արծաթի ամսական ներմուծումը հասել է 273 տոննայի, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ դա 1999-ի մարտից ի վեր ամսական ներմուծման ամենաբարձր ցուցանիշն է։

2025-ի ընթացքում ներմուծվել է 860.443 կգ արծաթ, այդ քանակի մոտավորապես մեկ երրորդը ներմուծվել է 2026-ի մեկ ամսվա ընթացքում։ Արծաթի տարեկան ներմուծման նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2023-ին՝ կազմելով 1 մլն 163.641 կգ։

Տեսանյութեր

Լրահոս