Ի դեպ, նա նաև նշել է, որ համաձայն չէ «կարմիր գծեր» բնորոշման հետ։ Դրանք, իր խոսքով, հիմնարար սկզբունքներն են, որոնք բանակցությունների ենթակա չեն, որոնց «դիպչել չի կարելի»։
«Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»,-ասել է նա:
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
«Մի կողմից՝ թվում է, թե սա դրական է, բայց մյուս կողմից, երբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեպքում չկա որևէ երաշխավոր, բնականաբար, այս պայմաններում խոսել այդ փաստաթղթի իրական անվտանգության երաշխիք լինելու մասին՝ ուղղակի ճիշտ չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։
Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրից հրաժարվելու հնարավորությունը պահպանվում է, քանի դեռ այն չի ստորագրվել։ Այս հայտարարությունն արեց ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը` խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին։
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նախորդող օրվա ընթացքում 3 անգամ տարածված ապատեղեկատվությունը դեռևս բավարար հիմք չէ պնդելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն անհաջողություն ունի։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Կիևի մարզում, ինչպես նաև Չեռնիգովի, Սումիի, Չերկասիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։
ԵԱՏՄ երկրների հետ 2024 թ. առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով, ՌԴ-ի հետ՝ 156 տոկոս. Պապոյան
Թրամփը քննադատել է ԵՄ-ի հետ առևտրային դեֆիցիտը, չնայած ծառայությունների ոլորտում կա առևտրային պրոֆիցիտ, և արտադրողներին հորդորել է ապրանքներ արտադրել ԱՄՆ-ում:
Իրականում Ադրբեջանը միշտ էլ իր գիծն է առաջ մղել, երբեք չի ձգտել և չի ձգտելու խաղաղության: Անկախ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներից, ադրբեջանական կողմը միշտ փորձում է ռազմական գործողությունների հավանականությունը պահել օրակարգում՝ զուգահեռ զիջումներ ստանալով հայկական կողմից: Այս անվերջանալի շղթան գործում է 44-օրյա պատերազմից հետո և շարունակվում է մինչ այս պահը:
Միավորված ացգերի կազմակերպության հովանու ներքո մարտի 17-ին Ժնևում աշխատանքն է սկսում է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությամբ։
Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձևակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի և բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկե, պետք է ելնել այն իրողությունից, որ աշխարհը կամ, ավելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը:
Ուիթքոֆը նաև «դրական» է գնահատել մարտի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է 3-4 ժամ։
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ներկա իրավիճակը։
Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդում են սահմանամերձ քաղաքներից դեպի Հերմելի շրջան տեղահանումների զանգվածային ալիքի մասին՝ սիրիական սահմանին հարող շրջանների ուժեղացված գնդակոծությունների հետևանքով:
«Ադրբեջանի պահանջներին որևէ սահմանագիծ չկա, այսինքն՝ որքան զիջեն, այնքան պահանջելու է։ Չեմ էլ կարծում, որ Ադրբեջանը պատրաստվում է ստանձնել որևէ պարտավորություն՝ թեկուզ որևէ թուղթ ստորագրելով»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցություն հայտնել համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։
Որպես ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը: Այս մասին Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով, որին կից հրապարակել է տեսանյութ:
Նախկին նախագահի նկատմամբ դատավարությունը շարունակվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի հետ կապված գործերով։
Ադրբեջանի երեկվա ՊՆ ռելիզների իմաստն ու քաղաքական նշանակությունը հենց պատասխան էր արտաքին վեկտորներին առ այն, որ իր բանակցային դիրքավորումը մնում է նույնը՝ քաշել, մաշել և հնարավորինս շատ բան պոկել նրանից, ով առանց այն էլ իր բռի մեջ է և 100 տոկոսով կախված իր կամքից նույնիսկ ներհայաստանյան բոլոր գործընթացներում:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ապագայում ինչպիսի ծրագրեր ու նախաձեռնություններ կիրականացվեն այս համագործակցության շրջանակներում։
Ամերիկացի ազդեցիկ ռաբբիներ՝ ներառյալ Մարվին Հիր-ը և Էլի Աբադին, կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Ադրբեջանի անդամակցությունը Աբրահամի պայմանագրին։
Անկարան առաջիկա օրերին ռազմական պատվիրակություն կուղարկի Սիրիա՝ քննարկելու սիրիական բանակի պատրաստության հարցը, արաբական հանրապետությունում ռազմական խորհրդատու կարող է նշանակվել թուրք սպա։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ Հեռախոսզրույցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քնարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Բայդենը նաև ներում էր շնորհել իր ազգականներին: Իհարկե, նա առաջինը չէր դա արել:
Այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի համատեղ զորավարժությունների հետ։