Նոր հարվածներ Լիբանանին
Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի նոր ռեժիմին՝ հարվածները Լիբանանին ամբողջությամբ չեն դադարել։
Մի քանի օր տևած հարաբերական դադարից հետո այսօր Իսրայելը կրկին ակտիվացել է։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող Կֆար Ռեմմանի մոտակայքում իսրայելական անօդաչու թռչող սարքի՝ ավտոմեքենային հարվածելու հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Հաղորդվում է նաև Նաբատիայի շրջանում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հարվածների հետևանքով վիրավորների մասին։

