Թրամփը մտադիր է էներգիա գնել ածխով աշխատող էլեկտրակայաններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պենտագոնից պահանջել էլեկտրաէներգիա գնել ածխով աշխատող էլեկտրակայաններից՝ ռազմական գործողություններին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը. գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունը կներկայացվի չորեքշաբթի օրը՝ որպես գործադիր հրամանագիր։ Փաստաթուղթը հանձնարարում է պաշտպանության նախարարին՝ կնքել էլեկտրաէներգիայի գնման պայմանագրեր ածխով աշխատող էլեկտրակայաններից՝ ներքին էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու իր ջանքերի շրջանակներում։

Ակնկալվում է, որ վարչակազմը կկիրառի 1950 թվականի «Պաշտպանական արտադրության մասին» օրենքի դրույթները, որոնք Սպիտակ տանը լայն լիազորություններ են տալիս ազգային անվտանգության շահերից ելնելով մոբիլիզացնելու մասնավոր արդյունաբերությունը։ Նմանատիպ մոտեցում արդեն քննարկվել է Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728