Բաժիններ՝

Ուսանողը կրակ է բացել Անապայի տեխնիկումներից մեկում.  կա զոհ, վիրավորներ

Ուսանողը կրակ է բացել Անապայի տեխնիկումներից մեկի նախասրահում, որի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը։

Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ վիրավորվել է։ Նրանք ստանում են բժշկական օգնություն։ Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է, որ վիրավորներից մեկը զոհվել է։

Ըստ ԶԼՄ-ների՝ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը հայտնել է, որ կրակոցների հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցը, որն առաջինն էր հարված ստացել։

«Ես անընդհատ թարմացումներ եմ ստանում Անապայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս պահին կա մեկ զոհ՝ անվտանգության աշխատակիցը, ով առաջինն էր հարված ստացել», – գրել է նահանգապետը Max հարթակի իր ալիքում։

Հանցագործը ձերբակալվել է։

Դատախազությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728