Բաժիններ՝

Ռուսաստանը կշարունակի զարգացնել գործընկերային հարաբերություններն ԱՊՀ և ՀԱՊԿ մասնակիցների հետ. Լավրով

Ռուսաստանն այսուհետ էլ կաշխատի հարաբերությունների կատարելագործման ուղղությամբ մերձավոր հարևանների՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հետ, որոնց հետ ռազմավարական գործընկերություններն ու դաշնակցային հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, դա ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում կայացած «կառավարության ժամի» ընթացքում:

«Ազգային անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր տարածաշրջանային կայունության պահպանմանը նպաստում են ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունները մեր անմիջական հարևանների՝ մերձավոր արտասահմանի երկրների, ինչպես մենք ասում ենք, ԱՊՀ և ՀԱՊԿ պետությունների հետ։ Կաշխատենք այդ հարաբերությունները կատարելագործման ուղղությամբ», – նշել է նախարարը:

Լավրովի խոսքով՝ դրա համար լավ հնարավորություն է ընձեռում 2026 թվականին Ռուսաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում:

«Նախագահի կողմից հայտարարված մեր առաջնահերթությունների թվում են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականության համակարգման խորացումը, համատեղ նախաձեռնությունների խթանումը, կազմակերպության կապերի ընդլայնումը միջազգային գործընկերների հետ», – ընդգծել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս