Վլադիմիր Պուտինը Մարիամ Մերաբովային շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարիամ Մերաբովային շնորհել Է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Մերաբովան տաղանդավոր վոկալիստ է, կոմպոզիտոր և մանկավարժ, ծնվել է Երևանում՝ թբիլիսահայ Օնիկ Ալախվերդովի, իրավաբան, և լրագրող Իրմա Սուլխանովայի ընտանիքում։

Բացառիկ ձայնային և կատարողական տվյալների համար հաճախ կոչվում է «Մարիամ Լեդի Ձայն Մերաբովա»։

Կատարյալ տիրապետում է անգլերենին, որի շնորհիվ նրա կողմից կատարվող երգերը դառնում են բացառիկ և ընկալելի։

Մասնակցել է բազմաթիվ ջազային հեղինակավոր փառատոնների։ «Քուին» խմբի հիմնադիրներից մեկի՝ Բրայան Մեյի կարծիքով միայն Մարիամ Մերաբովան կարողացավ ճշտորեն կատարել Killer Queen-ի պես բարդ դերերգը։

Տեսանյութեր

Լրահոս