Սաուդյան Արաբիան Թուրքիայում կկառուցի 5000 ՄՎտ հզորությամբ արևային և քամու էլեկտրակայաններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ անցյալ շաբաթ մեկնել էր Սաուդյան Արաբիա և Եգիպտոս, որտեղ կնքվել է շուրջ 12 համաձայնագիր։ Էրդողանը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված համաձայնագիրը, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի ոլորտում ունի ռազմավարական նշանակություն։
Դրա շրջանակներում Սաուդյան Արաբիայի ընկերությունները Թուրքիայում կկառուցեն 5000 մեգավատ հզորությամբ արևային և քամու էներգիայի կայաններ։
Առաջին փուլում Սիվաս և Քարաման նահանգներում կկառուցվեն 1000 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Այդ նախագծերով նախատեսվում է բավարարել ընդհանուր առմամբ 2.1 միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքները։



