Բիթքոինի շուկայում հաստատվել է անկումային միտում. կանխատեսումներ
Բիթքոինի շուկան մտել է անկման նոր փուլ, որը մասնագետներն անվանում են «վերաբաշխում»։ 2026 թվականի փետրվարի 11-ի դրությամբ կրիպտոարժույթի գինը շուրջ 66 հազար դոլարի սահմաններում է։
Հունվարի կեսերին Բիթքոինի գինը հասել էր 126.000 դոլարի, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշ էր։ Սակայն հենց այդ բարձրակետին էլ խոշոր խաղացողները սկսեցին ակտիվորեն վաճառել իրենց պաշարները, ինչն էլ հանգեցրել է ներկայիս անկմանը։
Շուկայի տվյալները ցույց են տալիս, որ խոշոր ներդրողները ակտիվորեն վաճառել են իրենց պաշարները դեռևս աշնանը, երբ գները բարձր էին, և այժմ չեն շտապում նոր գնումներ կատարել։ Սա հաստատում է, որ շուկայում հաստատվել է նվազման կայուն միտում։
Միայն հունվարին Բիթքոին-ETF-ներից դուրս է բերվել 1.6 միլիարդ դոլար։ Չնայած 60,000 դոլարի շեմը ներկայումս ծառայում է որպես ժամանակավոր հենակետ, որտեղից գինը կարող է մի փոքր բարձրանալ, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ դա չպետք է շփոթել իրական աճի հետ։
Կան կանխատեսումներ, որ 2026 թվականի ընթացքում Բիթքոինը կարող է շարունակել անկումը՝ հասնելով մինչև 40,000 դոլարի։ Որպես հիմնական ռիսկեր են նշվում հնարավոր սահմանափակումները և շուկայի անկայունությունը, ինչը Բիթքոինը դարձնում է խոցելի ակտիվ այս փուլում։



