ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին կարծում է, որ Վաշինգտոնը եկել է այն եզրակացության, որ պետք է հրաժարվի Իրանի դեմ ռազմական տարբերակից։
«Վաշինգտոնը եկել է այն եզրակացության, որ պետք է Իրանի հետ այլ ուղի ընտրի, այլ ոչ թե ռազմական լուծում», – ըստ Ռիա Նովոստի լրատվականի, այս մասին ասել է Լարիջանին՝ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:



