Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ ու Միացյալ Նահանգները շփոթեց Ադրբեջանի հետ

ԱՄՆ փոխնախագահի այցի ավելի հագեցված օրակարգ շատ կդժվարանամ  ասել և ընդհանրապես, շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցերը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը թվարկեց, թե օրակարգում ինչ հարցեր են եղել. «Եղել է Թրիփը, օգոստոսին Վաշինգտոնում ստորագրած մեր մտադրությունների հուշագիրը։ Հիշո՞ւմ եք, այն ժամանակ էլ ասում էին՝ հա դե մտադրությունների հուշագիր է, ես էլ ասում էի՝ դա նրա համար է, որ հետագայում դրանց հիման վրա պրոցեսներ տեղի ունենա։ Հիմա ուզում եմ մտաբերել, թե նման տնտեսական, քաղաքական քնարկում երբ եմ վերջին անգամ, ունեցել։

Այսպիսի բան չի լինում, որ ԱՄՆ-ն պաշտոնական այցի ընթացքում ի ցույց է դնում, որ ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարում ՀՀ-ին։ Բա սա ինչի՞ մասին է։ Սա րա մասին է, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է»։

Խոսելով ընտրությունները կեղծելու մասին, Փաշինյանը կրկնես, թե մեկ անգամ չէ, որ ասել են՝ «մեր ձեռքերը կկտրենք, ընտրությունները չենք կեղծի»։

«2018 թվականից հետո քանի՞ ընտրություն է կեղծվել։ Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 կամ 120 քվեաթերթիկով։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկները կուտեին ուղղակի։

Նրանք, ովքեր մեզ ասում են, որ մենք ընտրություն կարող ենք կեղծել, նրանք ոչ միայն կուտեին, այլև հազարավոր քվեաթերթիկներ են կերել։ Հիմա եկել են մեզ են ասում, որ պատրաստվում ենք ընտրություն կեղծել»,- նյարդայնացած ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս