Թուրքիայում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկու հարևան երկրների միջև բարձր մակարդակի մի շարք հանդիպումների համար. գրում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցների՝ նախագահական համալիրում կայացած դիմավորման արարողությունից հետո Էրդողանը և Միցոտակիսը շարունակել են իրենց երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը։
Անձնական հանդիպումից հետո Էրդողանը և Միցոտակիսը համանախագահելու են Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը՝ ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ։
Ակնկալվում է նաև, որ նրանք կմասնակցեն երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությանը, որից հետո կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։



