Օրբանը քննադատել է ԵՄ-ի կողմից Ուկրաինայի մասնակիորեն ընդունման ծրագիրը
Ուկրաինային 2027 թվականին ԵՄ մասնակիորեն ընդունելու ծրագիրը, որը շրջանցում է հունգարական վետոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի դեմ պատերազմի հայտարարում է որակել:
«Politico» թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ ԵՄ-ն պատրաստում է հինգ կետից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինային դաշինքին մասնակի անդամակցություն տրամադրելու համար արդեն 2027 թվականին: Ծրագիրը ենթադրում է Հունգարիայի վետոյի չեղարկում, եթե Օրբանը պարտվի ապրիլյան ընտրություններում:
«Այս նոր ծրագիրը Հունգարիայի դեմ բացահայտ պատերազմի հայտարարություն է։ Նրանք անտեսում են հունգար ժողովրդի որոշումը և վճռականորեն տրամադրված են տապալել հունգարական կառավարությունը ցանկացած միջոցով։ Նրանք ցանկանում են, որ «Տիսա» կուսակցությունը գա իշխանության, քանի որ այդ դեպքում չի լինի ո՛չ վետո, ո՛չ դիմադրություն և ո՛չ էլ հակամարտությունից դուրս մնալու տարբերակ»,- գրել է Օրբանը սոցիալական ցանցերում։



