Բաժիններ՝

Ուկրաինան պետք է շարունակի ամրապնդել իր ԶՈւ-ն․ Զելենսկի

Ռուսական զորքերը չեն պատրաստվում կանգ առնել, ուստի Ուկրաինան պետք է շարունակի ամրապնդել իր զինված ուժերը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ)։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ռուսական բանակը չի պատրաստվում կանգ առնել. նրանք պատրաստվում են շարունակել մարտերը։ Եվ միայն մեր ուժերն են իսկապես աշխատում կյանքեր պաշտպանելու համար, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աջակցել և ամրապնդել Ուկրաինան», – հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ՀՕՊ-ի ամրապնդումը, կայունության աջակցության փաթեթները և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկումն այն ամենի համար, ինչ արվում է, պարտադիր նախապայմաններ են կյանքեր պաշտպանելու համար։

«Խաղաղության համար պետք է անվտանգություն լինի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսպես են գործում և իսկապես օգնում են Ուկրաինային», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Փետրվարի 10-ին արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանը, հնարավոր է, գարնանը և ամռանը նախապատրաստվի հարձակման հարավային Ուկրաինայում։ Ըստ հրապարակումների՝ այս ծրագրերն իրականացնելու համար Կրեմլը մտադիր է գործի դնել ռազմավարական պահուստներ, որոնց ձևավորումը շարունակվում է նախորդ տարվանից։

Այնուամենայնիվ, ուկրաինական կողմը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը վաղուց հայտնի են, և Պաշտպանության ուժերը միջոցներ են ձեռնարկում դրանք խափանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս