Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Բրյանսկի շրջանում մարդատար գնացքի մի քանի վագոն մնացել է փլատակներում, վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս 66-ը վիրավորվել են։ Կուրսկի մարզում փլուզվել է կամուրջ, որի վրայով բեռնատար գնացք էր ընթանում. վիրավորվել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել հունիսի 1-ի երեկոյան։
Ֆրանսիան, աջակցելով ՀՀ-ին, կոչ է արել Ադրբեջանին հարգել տարածքային ամբողջականությունը.Սորովցով
Այսօր՝ հունիսի 2-ին, Ստամբուլում նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը։
Փաշինյանի հակաեկեղեցական արշավը արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով. Տաթևիկ Հայրապետյան
Ակնկալվում է, որ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, կշարունակի նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունը։
Ֆրանսիայի հետ համագործակցությունը նպաստում է ՀՀ անվտանգությանը. Ֆրանսիայում ՀՀ դեսպան
Այսօր Սյունիքում կբացվի Ֆրանսիայի հյուպատոսարան, կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական ենթակառուցվածքներում. Կոստանյան
ՀՀ-Ֆրանսիա համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Դավիթ Խուդաթյան
#ՀԻՄԱ. ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԻՍՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ անցյալ տարի Վրաստանում ծայրահեղ աղքատության սանդղակից ցածր գտնվող բնակչության ցուցանիշը տարեկան նվազել է 2.4 տոկոսային կետով՝ հասնելով 9.4%-ի։
Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում առկա լարվածությունից և Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցությունից հետո Հնդկաստան-Թուրքիա հարաբերություննեում շարունակում է նկատվել լարվածություն։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիարկությունների բանակցությունները մեկնարկելու են Ստամբուլում երկուշաբթի օրվա երկրորդ կեսին, հաղորդում է Թուրքիայի պետական TRTHaber հեռուստաալիքը։
Բրիտանական արքայազն Հարին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, դարձնելով Սպենսեր՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանունը: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը և Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանն են։
Ռուսաստանի բանակցային թիմը ժամանել է Ստամբուլ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրի։ Հունիսի 2-ին նախատեսվում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ հանդիպումը կկայանա տեղական ժամանակով 13:00-ին Չիրաղան պալատում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինի հեռախոսազրույցը, ինչպես սպասվում է, կարող է կայանալ առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտնել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտնել է միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու երկրի պատրաստակամության մասին, հայտնում է Mehr-ը։
Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի հանրապետության պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բանակցությունները սպասվում են հունիսի 2-ին Ստամբուլում:
Սպիտակ տունը չի նախազգուշացվել Ռուսաստանի վրա ուկրաինական հարձակման մասին, պնդում է Թրամփի վարչակազմում CBS News-ի աղբյուրը:
Այսօր Կիևի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայանների վրա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Եթե ոմանց թվում է, թե նման հռետորաբանությունը կամ ամեն ինչ զիջելն Ադրբեջանին ստիպելու է հետ կանգնել իր նպատակներից, սխալվում են։ Արցախահայության սովամահ անելու ժամանակ էլ միգուցե X երկրի X ռեստորանում հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ մի սեղանի շուրջ խնջույքի են մասնակցել, և՞… դա չի խանգարում Ադրբեջանին իր ծրագրերն իրագործել»,- ասաց Բենիամին Պողոսյանը:
Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության համաձայն՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։
Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 2-ին Ստամբուլում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին։
Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին:
Լոս Անջելեսի Օպերան հայտարարել է, որ հայկական արմատներով վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կստանձնի երաժշտական տնօրենի պաշտոնը։ Նրա հնգամյա պայմանագիրը կսկսվի 2026 թվականի հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև 2031 թվականը։ Նա կփոխարինի ներկայիս երաժշտական տնօրեն Ջեյմս Քոնլոնին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների համար կմեկնի Ստամբուլ, հայտնում է «Европейская правда»-ն։
Նա ընդգծել է, որ նախագահների միջև հեռախոսային բանակցությունները որոշակի արդյունքներ են բերում և օգտակար են երկխոսությունը պահպանելու համար։