Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական և մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Այս հայտարարության իմաստն այն էր, որ միևնույն է՝ այդ նախապայմանները մեզ համար կարևոր են, և միևնույն է՝ քննարկվելու են։ Ես վստահ եմ, որ դրանք քննարկվել են, այլ հարց է, թե ինչ կոնտեքստով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման գործակալության ներկայացուցիչները անցկացրել են Եվրամիության երկրներում առանց կեցության իրավունքի բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի մոնիթորինգ:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր Twitter-ում խոստացել է 20 հազար եվրո վճարել այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի գտնել մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի հնարավոր սպանողներին, որը զոհվել է սեփական ավտոմեքենայի պայթելու հետեւանքով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք հոկտեմբերի 16-ին կայացել են Ժնեւում, եւ հորդորել է երկու երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուժգին ձյան պատճառով Մցխեթա- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Ստամբուլի դատարանը որոշել է կալանքից ազատել ԱՄՆ-ի հյուպատոսարանում աշխատող Թուրքիայի քաղաքացու կնոջն ու դստերը այն բանից հետո, երբ նրանք հարցաքննվել են ծայրահեղականների հետ իրենց հնարավոր կապերի շուրջ:
ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի բռնի Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում կայացած մամուլի ասուլիսում:
Ներկայում Կորեական թերակղզու իրադրությունն այն փուլում է, որ միջուկային պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի:
Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:
«Ադրբեջանն, ինչպես տեսանք, չի ընդունում այդ պայմանավորվածությունները, նույնիսկ չի ցանկանում քննարկել այդ թեման: Կընդունի այս անգամ այդ պայմանավորվածությունները, դժվար է ասել, բայց ես, անկեղծ ասած, կասկածում եմ»,-ասաց ռուս վերլուծաբանը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ թեեւ նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանայիք Արեւելյան գործընկերության V գագաթնաժողովին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ:
Իմ ունեցած տվյալներով՝ նախաստորագրումից եւ հրապարակումից հետո հիմա գնում են տեխնիկական աշխատանքներ՝ տեքստի թարգմանություն, նույնականացում, համապատասխանեցում, իսկ քաղաքական ամենակարեւոր գնահատականը հանրապետության նախագահն է տվել, եւ նա ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը. այլ բան չեմ կարող ասել:
Facebook սոցիալական ցանցը մտադիր է աշխատակիցներ վարձել, որոնք գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն ունեն:
Դուբայի ոստիկանությունը արեւի էներգիայով աշխատող «խելացի նստարաններ» է տեղադրել ոստիկանական վեց տեղամասերի մերձակայքում:
«Սա համաձայնագիր է, որը վերաբերում է հայ հասարակությանը, այսինքն` որի առաջին թիրախը հայ մարդն է և ոչ իշխանությունը, նա ևս պետք է ընտրի` ցանկանո՞ւմ է արդյոք նման որակի հարաբերություններ Եվրամիության հետ, թե՞ ոչ»:
Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը աղմկալի սկանդալի կենտրոնում է հայտնվել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով, կզրկվի Պատվո լեգիոնի ֆրանսիական շքանշանից, որի ասպետ է նա դարձել 2012 թվականին:
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»:
«Իհարկե, շատ կցանկանայի, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվեին կոնկրետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Երկու զինվորական է զոհվել Թուրքիայի հարավ-արեւելքի Հաքքյարի նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունից, որը տեղադրել էին երկրում արգելված Քրդական աշխտավորական կուսակցության զինյալները:
Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Եվրամիությունը կոչ է արել Վաշինգտոնին՝ ամբողջ ծավալով կատարել Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթները հանուն ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության:
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել:
Նորսուլթան Նազարբաևի հայտնի լուսանկարը` արված ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից, նոր մեկնաբանություն է ստացել Ալմաթիում:
Սիրիայի կառավարական զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս են մղել Դեյր Էզ Զորից հյուսիս ընկած Ալ Հուսեյնիա բնակավայրից:
ՀՀ նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բրիտանացի հանրաճանաչ երգիչ Էդ Շիրանը հիվանդանոց է տեղափոխվել Լոնդոնում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: