 
                        Հրապարակվել է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցնելու տեսագրությունը
 
                                    «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» գործակալությունը հրապարակել է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցման տեսագրությունը: Կադրերում երեւում է, թե ինչպես է գնացքը անցնում կամարների տակով, որոնք լուսավորված են Ռուսաստանի դրոշի գույներով: Սանկտ Պետերբուրգից մեկնած «Տավրիա» գնացքը պետք է 2741 կիլոմետր հաղթահարի 43,5 ժամում: Ընդամենն այդ երթուղի դուրս կգա հինգ միահարկ գնացք:
Նաեւ դեկտեմբերի 24-ի երեկոյան Մոսկվայից Սիմֆերոպոլ է մեկնել երկրորդ մարդատար գնացքը, որը Ղրիմի մայրաքաղաք կժամանի 33 ժամ հետո: Դեկտեմբերի 23-ին Ղրիմի կամրջով գնացքների երթեւեկության մեկնարկը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        