Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահն առաջին անգամ մեկնաբանել է Աթամբաևի հետ ունեցած կոնֆլիկտը

Ղրղզստանի նախագահ Սոոռնբայ Ժեենբեկովն առաջին անգամ մեկնաբանել է կոնֆլիկտն այդ պաշտոնում իր նախորդ Ալմազբեկ Աթամբաեւի հետ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։

Ժեենբեկովը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ինքը ոչ մի անգամ չի արձագանքել իր նախորդի հրապարակային դիտողություններին:

«Ինքներդ կտաք գնահատականը: Եղան երկրի բաժանման, իշխանության զավթման կոչեր»,- պատմել է նա: Նրա խոսքով՝ ինքը մինչեւ վերջին պահը հույս ուներ, թե Աթամբաեւը կդադարեցնի իր ընդդիմադիր գործունեությունը, բայց դրա փոխարեն վերջինս «անդունդէր տանում բոլորին»: Ղրղզստանի նախագահն ընգծել է, որ պետության նախկին ղեկավարի ապագան կորոշի դատարանը, եւ այդ հարցը գտնվում է իր իրավասությունց դուրս: «Սահմանը, երբ մենք կարող էինք ամեն ինչ լուծել երկուսով, արդեն անցած է»,- ընդգծել է նա:

Ըստ որում Ժեենբեկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Աթամբաեւը եղել է իր զինակիցը, ուստի ինքն անտարբեր չէ նրա ճակատագրի նկատմամբ, իսկ ստեղծված իրավիճակի պատճառով ինքը ծանր ապրումներ է ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031