Բաժիններ՝

Չինաստանում մահապատժի են ենթարկել բարը հրկիզողին, որի պատճառով 18 մարդ էր զոհվել

Դեկտեմբերի 24-ին մահապատիժն ի կատար է ածվել այն մարդու նկատմամբ, որը մեղավոր էր ճանաչվել 2018 թվականին Ինդե քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) կարաոկե-բարը միտումնավոր հրկիզելու մեջ։

Ինչպես հայտնել է «Փենպայ» լրատվական ռեսուրսը, համապատասխան դատավճիռը հաստատվել էր ՉԺՀ-ի Գերագույն ժողովրդական դատարանի կողմից, այն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը տրվել է դեկտեմբերի 24-ի առավոտյան Ցինյուան քաղաքի (Գուանդունի նահանգ) Միջին ատյանի ժողովրդական դատարանի կողմից:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլի 24-ի գիշերը Ինդեի Չայուան փողոցի վրա գտնվող կարաոկե-բարում: Բարի մուտքի մոտ մեկ այլ մարդու հետ տեղի ունեցած խոսքակռվից հետո տղամարդը հաստատության մուտքը փակել է մերձակայքում կայանված մոպեդներով եւ հրկիզել դրանք:

Կրակն արագորեն տարածվել է ոչ մեծ կարաոկե-բար, որը միայն մեկ ելք ուներ: Բոլոր զոհվածները գտնվում էին զվարճանքի հաստատության երկրորդ եւ երրորդ հարկերում եւ խեղդվել են շմոլ գազից, որը հարկաբաժիններում կուտակվել էր այրման ընթացքում: Ողբերգությունը 18 մարդու կյանք է խլել, հաստատության եւս մեկ այցելու լրջորեն տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս