Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ծրագրված լինել արտերկրում:
Լոնդոնի դատարանը սկսել է «Վիկիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու վերաբերյալ գործի քննությունը:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ուսանողական ավանում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով երկու անձ մահացել է, չորսը՝ տուժել:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Երևան:
Ադրբեջանն ու Թուրքիան առաջին անգամ չեն համատեղ զորավարժություններ անցկացնում, գլխավոր ուղերձը ուժի ցուցադրությունն է:
«Երկու տիպի զորավարժություններ են անցկացնում՝ օդային, որտեղ ներգրավվում են երկու երկրների ռազմաօդային ուժերը, և ցամաքային։ Վերջին անգամ նմանօրինակ զորավարժություն անցկացրել էին 2017 թվականի մայիսին։ Սա շատ ավելի փոքր ծավալի զորավարժություն է, քան այս տարվա մարտին Ադրբեջանի կողմից իրականացրած զորավարժությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դաշնային դատարանը Թուրքիայի մի քաղաքացու վերաբերյալ ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ է անցկացրել:
Վենեսուելայի ղեկավարությունը որոշում է ընդունել երկրում նվազագույն աշխատավարձի չափը 18 հազարից բարձրացնել մինչեւ 40 հազար բոլիվար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի սկզբից ի վեր ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն է արել պետության ղեկավարի պաշտոնում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին քննադատելու վերաբերյալ Փաշինյանի պնդմանը, ապա Դուբնովը գտնում է, որ Մոսկվային կոնկրետ զիջումներ ու կոնկրետ գործողություններ են հարկավոր։ Ըստ նրա, կլինեն կոնկրետ քայլեր՝ Մոսկվան կգնահատի, չեն լինի, ապա հայտարարություններն ինտենսիվ քննադատությունների մասին չեն փրկի։
Վենեսուելայի ընդդիմությունն ակնկալում է սկսել անցումային կառավարություն ստեղծելու գործընթաց և շուտափույթ հայտարարել նոր ընտրությունների անցկացման մասին:
«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցից հայտնի է դարձել, որ 2018-ին ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկիրը ԱՄՆ-ն է։ Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, այնուհետև՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել սերտ համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ աստանյան գործընթացի շրջանակում:
«Հայաստանն իր խողովակներով կարող է հասկանալի դարձնել, որ միակողմանի ձևակերպումներն անընդունելի են, և դա կարող է արդյունք ունենալ, քանի որ ԵՄ-ն պետք է առաջնորդվի ԵԱՀԿ ՄԽ տրամաբանությամբ, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն չի առանձնացնում որևէ սկզբունք և որևէ սկզբունքի առավելություն չի տալիս»,- ասաց Զաշտովտը։
Ճապոնիայի բնակիչները նշում են գահից Ակիհիտո կայսեր կամավոր հրաժարվելը, որը գահակալում էր 1989 թվականի հունվարի 8-ից:
«Հանրապետություն, հառա՜ջ» կառավարող կուսակցությունը վայելում է ֆրանսիացիների ամենամեծ պաշտպանությունը Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում:
Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 950 մարդ է մահացել էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է Եվրամիության պաշտպանության եւ անվտանգության ամրապնդումը ռազմավարական հինգ գերակայություններից առաջինը դարձնել 2019-2024 թվականների հաջորդ հնգամյա քաղաքական ցիկլում:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:
Վենեսուելայի զինված ուժերը հավատարիմ են մնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը:
Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73,22 տոկոսը եւ ընտրվել ուկրաինական պետության նախագահի պաշտոնում:
Միջոցառումները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարվել են «դեղին բաճկոնավորների» ակցիաներին ի պատասխան, 17 մլրդ եվրո կնստեն երկրի բյուջեի վրա:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել, չնայած պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ը գիտի այդ մասին։
42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել է Տրիպոլիի շրջանում:
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։
Պյատիգորսկում (Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս) ուժգին հրդեհ է բռնկել շուկայում:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի եւ երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում: