Բաժիններ՝

Հռոմի պապը Սուրբ Ծնունդին խաղաղության է կոչել Ուկրաինայում, Սիրիայում, Կոնգոյում և Եմենում

Աշխարհի քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը: Այժմ այն պետական տոն է նաեւ մի շարք մուսուլմանական երկրներում: Կաթոլիկ, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին։

Հռոմի պապն առավոտյան աղոթել է կարծրացած ու եսամոլ մարդկանց սրտերի մեղմացման համար եւ խաղաղության կոչ է արել՝ հատկապես նշելով Ուկրաինան, Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Եմենը: «Քաղաքին եւ աշխարհին» իր ուղերձում նա խոսել է անտարբերության այն պատերի մասին, որոնք ծառանում են փախստականների ճանապարհին, եւ հիշատակել է այն հավատարիմ քրիստոնյաներին, որոնք զոհվում են հանուն իրենց հավատի: Ընդսմին հովվապետը հիշատակել է աֆրիկյան երկրները՝ Նիգերիայից մինչեւ Բուրկինա Ֆասո, որտեղ Սուրբ Ծնունդի օրը ծայրահեղականների ձեեռքով ավելի քան 30 կին է զոհվել:

Նախօրյակին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին:«Դուք կարող էիք մոլորվել, կարող էիք խորապես սխալ վարվել, բայց Տերը շարունակում է ձեզ սիրել»,- ասել է քահանայապետը, հաղորդել է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս