Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին գրել է Mehr գործակալությունը: Գործակալության աղբուրները հայտնում են, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արեւելքի Արդեբիլի նահանգում: Կործանիչն ընկել է Սաբալան լեռան մոտ:

Տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել: Նշվում է, որ այժմ իրանական ինքնաթիռները պարեկում են վթարի վայրը:
Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ հայտնի չէ: Գործակալությունը գրում է, որ տեղի իշխանությունները հետաքննում են պատահարի հանգամանքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031