Բաժիններ՝

Անտառային հրդեհն ավելի քան 100 տուն է վնասել Չիլիի Վալպարասիո քաղաքում

Անտառային հրդեհն ավելի քան 100 տուն է վնասել կամ ոչնչացրել Չիլիի Վալպարասիո քաղաքի արվարձանում: Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն։

«Նախնական տվյալներով՝ վնաս է հասցվել հարյուրից ավելի տների, 95 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության»,- ասել է նա դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Twitter-ում: Հրշեջներին առայժմ չի հաջողվել հսկողության տակ առնել հրդեհը: Տուժած շրջանի եւ հարեւան բնակավայրերի բնակիչները տարհանված են: Իշխանությունները չեն բացառում, որ բռնկումը տեղի է ունեցել հրկիզման հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031