Վրաստանի կենտրոնական մասում անտառային խոշոր հրդեհ է բռնկել
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը սաստիկ հրդեհ է բռնկել Աթենիի կիրճում՝ Օրմոցի գյուղի մերձակայքում (Ստորին Քարթլիի տարածաշրջան, Գորիի մունիցիպալիտետ) գտնվող անտառային զանգվածում: Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ անտառում բաց կրակ է եւ սաստիկ ծխոտում: «Բարդ ռելիեֆի եւ տեսանելիության բացակայության պատճառով հրշեջ-փրկարար տեխնիկան չի կարող մոտենալ բռնկման օջախներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղում ստեղծվել է աշխատանքային շտաբ՝ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Իոսիֆ Ճելիձեի եւ հանրապետության ՆԳՆ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլի ղեկավարությամբ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 10 անտառային հրդեհ է արձանագրվել երկրի տարբեր տարածաշրջաններում, որոնցից այս պահին հաջողվելէ վերացնել կրակը չորս վայրում, մեկում՝ հրդեհը տեղափակվել է, մյուսներում բռնկման օջախների մարումը, որոնց մասնակցում են հարյուրավոր հրշեջ-փրկարարներ, շարունակվում է:
Ծառայության տվյալներով՝ հրդեհների առաջացման եւ կրակի արագ տարածման պատճառ է դարձել աշնանը եւ դեկտեմբերին չոր եղանակը շոգ ամռանից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: