Բաժիններ՝

Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքավորներին ցրելու համար

Հոնկոնգի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ի երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել Մոնգ-Կոկի եւ Շատինի շրջաններում բողոքի հակակառավարական ակցիաները ցրելու համար: Այդ մասին  հայտնել է RTHK հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Բողոքողները փողոցներ են դուրս եկել եւ առեւտրական կենտրոններում հավաքվել դեռ Սուրբծննդյան ճրագալույցին՝ կազմակերպելով բազմաթիվ երթեր, խանութների բազմաթիվ ավերումներ, հրկիզումներ: Ցույցերի մասնակիցներն արգելափակում են փողոցները, կոտրում լուսացույցները, հարձակվում անցորդների վրա, հրկիզիչ խառնուրդով շշեր նետում ոստիկանության աշխատակիցների վրա:

Իրենց հերթին բողոքողները ոստիկանությանը մեղադրում են դաժան վերաբերմունքի եւ բողոքավորներին ցրելու համար անհամաչափ ուժ կիրառելու մեջ:

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը դժգոհություն է հայտնել բողոքավորների գործելակերպից, հայտարարելով, որ տեղի բնակիչները եւ տոներին քաղաք եկած բազմաթիվ զբոսաշրջիկներ հիասթափված են այն բանից, որ տոնակատարությունը մթագնվել է «մի խումբ եսամոլ ու անգիտակից բողոքողների» վարքագծի պատճառով:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Լայնածավալ բողոքի ակցիաներից հետո Հոնկոնգի իշխանությունները զիջումների գնացին, և հոկտեմբերի սկզբին օրինագիծն ամբողջությամբ հետ կանչվեց: Կես տարվա ընթացքում Հոնկոնգում անցկացվել է ավելի քան 900 ցույց, բողոքի ակցիա, և այդ ընթացքում ավելի քան 5.8 հազար մարդ է ձերբակալվել, տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել ակցիաներիի 932 մասնակցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի