Բաժիններ՝

«Մեզ աջակցություն է հարկավոր». Սալոմե Զուրաբիշվիլի

Թբիլիսին կարող էր Մոսկվայի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրապետության Հանրային հեռարձակողի Առաջին ալիքում կայացած հարցազրույցում։

«Մենք կարող էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձեւաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ միասին, քանի որ միայն մենք բանակցություններ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր է լինել հավասար վիճակում: Մեզ աջակցություն է հարկավոր»,- նշել է հանրապետության նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Վրացական պետության ղեկավարը վստահ է, որ հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի բեկում տեղի ունենա Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների շուրջ ստեղծված իրադրության մեջ:

«Բոլորը պետք է լավ հասկանան՝ ոչ երկխոսությունը, ոչ բանակցությունները որեւէ զիջում չեն ենթադրում»,- ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ Զուրաբիշվիլին գտնում է, որ ժնեւյան քննարկումների ձեւաչափը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները հարկ է պահպանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս