Բաժիններ՝

Բեթղեհեմում սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները

Բեթղեհեմ քաղաքում, որն ավանդաբար համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, դեկտեմբերի 24-ին սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները: Սկաուտների եւ Պաղեստինի գրեթե 30 քրիստոնեական դպրոցների աշակերտների նվագախմբերն ու երաժշտական անսամբլները մասնակցել են ավանդական տոնական շքերթին: Նրանք անցել են Աստղի փողոցով, որը տանում է դեպի Մսուրի հրապարակ եւ Քրիստոսի Ծննդյան տաճար։

Մսուրի հրապարակում, որը Բեթղեհեմի գլխավոր հարպարակն է, կենտրոնական տեղն զբաղեցրել են 16-մետրանոց եղեւնին եւ Սուրբծննդյան տիկնիկարկղը՝ Հիսուսի, Կույս Մարիամի, Սուրբ Հովսեփի, մոգերի, մսուրում մանուկ Հիսուսի լիաչափ քանդակներով: Տիկնիկասայլը 2017 թվականին քաղաքին է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Եղեւնին կանգնեցված է Սուրբծննդյան տաճարի անմիջական մերձակայքում, որտեղ Բեթղեհեմի աստղը նշեց Հիսուսի ծննդյան տեղը:

Այս տարի Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի նախօրեին օտարերկրացիներն ավելի շատ են, քան նախորդ տարում, նշում են քաղաքացիները: «Այս տարին, թերեւս, լավագույնն է վերջին մեկուկես տասնյակ տարվա ընթացքում: Ուխտավորներն ու զբոսաշրջիկները շատ են, ամեն օր ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ»,- ՏԱՍՍ-ին ասել է Ժակ Ջակոմանը՝ դեպի Մսուրի հրապարակ տանող նրբանցքում գտնվող փոքրիկ խանութներից մեկի սեփականատերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս