Բաժիններ՝

6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արևմտյան ափի մերձակայքում

6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում: Այդ մասին հայտնել է բնական այդ երեւույթի դիտարկման կանադական պետական ծառայությունը (Earthquakes Canada)։

Երկրաշարժի օջախը 5 կմ խորության վրա էր, էպիկենտրոնը գտնվում էր Պորտ Հարդի քաղաքից 188 կմ արեւմուտք ընկած շրջանում: «Ցունամիի սպառնալիք չկա»,- ընդգծել են գերատեսչությունում: Հնարավոր ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել էր Կանադայի արեւմտյան ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել Քեմփբել-Ռիվեր քաղաքից 343 կմ արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031