Վրաստանի էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան:
Բանտում գտնվող՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ճնշված է, բայց ընկճված չէ, նա հասարակական աջակցության կարիք ունի:
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն է առաջադրում Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար:
Վրաստանը ձգտում է այն բանին, որ Սեւ ծովը լինի անվտանգության գոտի, եւ մտադիր է այդ բնագավառում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Սերգեյ Լավրովը մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայի եւ Վենեսուելայի իրադրությունը, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) թեմատիկան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին հանդիպում անցկացնել Սոչիում:
ԱՄՆ-ի նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենն սկսել է եռամյա պատիժը կրել բանտում, որը գտնվում է Նյու Յորքից 115 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած Օթիսվիլ բնակավայրի շրջանում:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում մայիսի 7-ին Սինաբունգ հրաբխի նոր ժայթքում է գրանցվել:
Ստամբուլի շատ շրջանների բնակիչներ «կաթսաներով բողոքներ» են կազմակերպել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) որոշման պատճառով, ընտրություններ, որոնցում հաղթել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Առնվազն 150 թալիբների եւ թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա են ոչնչացվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում զինյալների դիրքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի եւ Աֆղանստանի զինված ուժերի կողմից հասցված համատեղ ավիահարվածների արդյունքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մեկնաբանել է հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը մայիսի 9-ին տեղի կունենա Ռումինիայի Սիբիու քաղաքում, քննարկելու են հանրակցության ռազմավարությունն առաջիկա հինգ տարում:
Կատարի իշխանությունները որոշում են ընդունել որպես օգնություն 480 միլիոն դոլար տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին:
Թուրքիայի արտաքի գործերի նախարարությունն արձագանքել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուր պանթեոնում։
Սիրիական զորքերի հրետանին մայիսի 7-ին Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր) դեպի հարավ եւ արեւմուտք գրոհել է հրոսակային կազմավորումների դիրքերը:
Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին:
Մեքսիկայի հյուսիսի Կոաուիլա նահանգում կործանված Bombardier Challenger 601 ինքնաթիռի բոլոր ուղեւորներին ու անձնակազմի անդամները զոհվել են:
ԱՄՆ-ի վարչակազմը ձգտելու է հասնել այն բանին, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի:
Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի աղետի գործում գերիշխող վարկած է դարձել օդաչուների սխալը:
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ Պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Միացյալ Նահանգների առաջատար ընկերությունները, որոնք զբաղվում են արհեստական մսի արտադրության տեխնոլոգիաների մշակմամբ, մտադիր են արդեն այս տարի ներկայացնել այդ մթերքը:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հաջողությամբ թեստավորել են լազերային զենքի նախատիպը:
«Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երևան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում»:
Մայրցամաքային Չինաստանի ֆոնդային շուկաներում սակարկությունները փակվել են հիմնական ինդեքսների անկմամբ՝ մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսերը բարձրացնելու ծրագրերի մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հեիտո:
Նիգերիայի մայրաքաղաք Նիամեյում բենզատարի պայթյունի հետևանքով 56 մարդ է զոհվել:
Թուրքիայի Քոջաելի քաղաքում 1998թ․ հիմնված «Yıldız Sunta» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։
Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2018թ․ տարբեր երկրների կողմից սպառազինության ոլորտում կատարված ծախսերի վերաբերյալ։
«Քաղաքական կամքի պարագայում հակամարտությունը կարող է կարգավորվել քննարկված փաթեթներից մեկով կամ նոր փաթեթով, և էական չէ, թե որ երկիրն այն կկազմի, քանի որ դրանում էական փոփոխություններ չեն լինի նախորդ փաթեթներից, ըստ իս»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։
Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն Թուրքիային սպառնացել է կալանավորման պահանջ ներկայացնել միջազգային ատյաններում՝ Կիպրոսի ափերին հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմի նկատմամբ։