
Իսպանիայի թագավորը խոստովանել է, որ Կատալոնիան մտահոգության տեղիք է տալիս

Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Սուրբծննդյան ուղերձում խոստովանել է, որ Կատալոնիան լուրջ մտահոգության տեղիք է տալիս, նա կոչել է միասնության եւ Սահմանադրության հարգման, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը։
Թվարկվելով այն խնդիրները, որոնք ամենից շատ են մտահոգում երկրի քաղաքացիներին, պետության գլխավորը նշել է «շատ քաղաքացիների վստահության կորուստն իշխանության ինստիտուտների նկատմամբ» եւ Կատալոնիան:
Խոսելով իսպանացիների նվաճումների մասին դիկտատուրայի ավարտի ժամանակներից անցած 40 տարում, Ֆելիպե VI-ն ընդգծել է «ձգտումը հաշտության… երկխոսության եւ տարբեր գաղափարախոսությունների հարգման», որը «քանդել է» անցյալում «անհանդուրժողության, վիրավորանքի եւ անըմբռնողության պատերը»:
Իր ուղերձը պետության ղեկավարն ավարտել է՝ շնորհավորելով Սուրբ Ծնունդը բասկերեն, կատալոներեն եւ գալիսերեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: