
Ավարտվել է ռուսական Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ թուրք զինվորականները շարունակում են Ս-400-ների համար անհրաժեշտ ուսուցումը ստանալ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:
Օգոստոսի 27-ից սկսվել է համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը: